Այսօր դեռ լույսը չբացված՝առավոտյան ժամը 5-ին գյումրեցի ցուցարարները Թատերական հրապարակի դիմացից մեծ ավտոշարասյունով շարժվեցին մայրաքաղաք՝ միանալու համազգային շարժմանը։
Նրանցից մեկը Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանի վրա փակցված է՝«Թազա Հայաստան, թազա Գյումրի» կարգախոսը։ Նշենք, որ գյումրեցի ազատամարտիկներից մեկն էլ՝ Արմեն Թադևոսյանը երեկ ոտքով էր ճանապարհ ընկել դեպի Երևան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Կարեն Պետրոսյանի և Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջերից