Վերջին ներքաղաքական զարգացումների եւ վարչապետի սպասվելիք ընտրության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։
– Այն, որ սկզբում հավատ չկար Փաշինյանի նախաձեռնած պայքարի նկատմամբ, անցե՞լ է։
– Ոչ թե հավատ չկար, այլ մեթոդաբանական, տակտիկական տարբերություններ կային։ Բայց հիմա Փաշինյանի տակտիկան իրականում աշխատել է եւ հաղթել։ Հետեւաբար՝ նա հեղափոխության բոլոր կանոններով պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը։ Այդտեղ այլ տարբերակ չկա։
– Ամեն դեպքում՝ կարծում եք, որ Փաշինյանի որդեգրած մոտեցումը ճի՞շտ էր։
– Ամեն դեպքում հաղթանակած մոտեցում էր։ Կարող է՝ ինչ-որ բան, երբ քննարկում էինք, ասում էինք՝ այ, այս տակտիկան սխալ է, այս պահը կարող է չստացվի։ Բայց դա արդեն ավարտված էտապ է։ Իսկ հաղթողներին չեն դատում։ Բոլոր քայլերը, որ նա կիրառել է, ըստ էության, հաջողության են բերել։
– Հիմա Դուք ինչ-որ տեղ զղջո՞ւմ եք, որ հենց սկզբից Ն. Փաշինյանի հետ չեք եղել փողոցում՝ շարժման մասնակիցների թվում։
– Չէ, ի՞նչ կա զղջալու։ Ինչ պայմանավորվածություն որ ունեցել ենք, բոլոր պայմանավորվածությունները պահպանել ենք։ Հետեւաբար՝ նման հարց չկա ընդհանրապես։ Դուք երեւի տեսել եք, թե մենք ինչ ենք արել այս ընթացքում, իսկ մնացածը բոլորի համար, կարծում եմ, պարզ է։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում