Լրահոս
Օրվա լրահոսը

Սա կլիներ մի պատասխան, որից հետո հանրության մի բավական ստվար հատված կցնծար՝ ՀՀԿ-ի «պորտը տեղը դնելու» կապակցությամբ. «Հայկական ժամանակ»

Մայիս 01,2018 10:42

ԱԺ ԵԼՔ խմբակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամների հետ ներքաղաքական կյանքի երեկվա ամենակարևոր իրադարձությունն էր։ Հանդիպումը մի կողմից հնարավորություն էր ստեղծում Նիկոլ Փաշինյանին վերահաստատել եւ իրականություն դարձնել իր այն մոտեցումը, որ ատելության էջը Հայաստանում այլեւս փակված է, մյուս կողմից՝ ՀՀԿ-ին տալիս էր հնարավորություն արժանապատիվ նահանջելու, մինչեւ վերջ չոչնչանալու, հանրության անբարեհաճությունը այդ կուսակցության նկատմամբ էլ ավելի չխորացնելու համար։

Չնայած վերջին օրերին այդ կուսակցության որոշ անդամների եւ նրանց շրջապատի՝ դրսից «տղա բերելու» ուղղությամբ արած գործողություններից հետո խաղի կանոնները կարելի էր եւ փոխել, ու դա լրիվ նորմալ կդիտվեր։ Բայց Փաշինյանը նույնիսկ այդ դեպքում չփոխեց իր մոտեցումները և համառորեն մնաց, պատկերավոր ասած՝ «ոչ ատելությանը» տրամաբանության շրջանակների մեջ։

Այդ շրջանակներից Փաշինյանը դուրս չեկավ անգամ այն պարագայում, երբ որոշ ՀՀԿ-ականներ, օգտվելով իրենց ընձեռված պատմական հնարավորությունից, որոշեցին խաղալ Փաշինյանի՝ իր իսկ կողմից իր իսկ համար մշակած սահմանափակումների վրա՝ «ոչ ատելությանը»։

Օրինակ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցը, թե երբ կվերագործարկվի «Նաիրիտը»։ Մեր ներքաղաքական ավանդական «արժեքների» տեսանկյունից Փաշինյանը կարող էր այս հարցին պատասխանել, օրինակ, հետեւյալ կերպ. «Այ, երբ որ ձեր կուսակցության հովանավորած որոշ հանցագործներ, կվերադարձնեն տարիներով «Նաիրիտից» թալանած եւ օֆշորներ տարած փողերը, այ էն ժամանակ կկարողանանք ասել, թե երբ կվերագործարկվի»։ Սա կլիներ մի պատասխան, որից հետո հանրության մի բավական ստվար հատված կցնծար՝ ՀՀԿ-ի «պորտը տեղը դնելու» կապակցությամբ։

Փաշինյանը թերեւս ուներ ՀՀԿ-ի «պորտը տեղը դնող» ավելի տպավորիչ պատասխաններ, եւ դա կասի յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ հետևել է նրա ելույթներին ԱԺ ամբիոնից կամ հանրահավաքների հարթակներից։ Բայց Փաշինյանը սկզբունքորեն չգնաց դրան։

Կամ Մելիքյանի մեկ այլ հարց՝ «ժողովուրդը երբ է լավ ապրելու»։ Հնարավոր պատասխաններից կարող էր լինել, ասենք, հետևյալը՝ «Երբ որ բոլոր կաշառակերների ու օլիգարխների գլուխները ջարդենք, տանենք, կոխենք բերդերը, սնանկացնենք, խարույկների վրա վառենք, այ էն ժամանակ ժողովուրդը լավ կապրի»։ Բնականաբար, նման պատասխաններ կրկին չհնչեցին եւ չէին էլ կարող հնչել, որովհետև դա ոչ միայն դուրս է թավշյա հեղափոխության տրամաբանությունից, այլեւ ուղղակիորեն հակասում է դրան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031