Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Արտահերթ ընտրություն, կարծում եմ, այս պահին չի լինի». «Հրապարակ»

Մայիս 01,2018 10:20

«Մեր խնդիրն անձինք չեն, մեր խնդիրն այս վիճակից դուրս բերելն է։ Եվ այս պահին մենք հավատում ենք թեկնածուին, որ ինքը կարող է բոլոր ուժերի հետ բարիդրացիական, փոխըմբռնման մթնոլորտում, այո, հասնել տեսանելի ապագայում տեսանելի քայլերի։ Բայց ամեն ինչ ժամանակի խնդիր է, մենք պետք է բոլորս, անկախ մեր քաղաքական հայացքներից, իսկապես ընդունենք, որ երկիրը ծանր վիճակում է, եւ ամեն մեկս մեզնից կախված, համաձայնեցված միջոցառումներ իրականացնենք՝ երկիրն էս վիճակից դուրս բերելու համար»,- հանդիպումից հետո մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

– Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկվե՞լ է, որոշվե՞լ է, թե ինչ ընթացակարգով եք գնալու դրան։

Ոչ, այդպիսի որոշում չի կայացվել, արտահերթ ընտրություն, կարծում եմ, այս պահին չի լինի։

– Այսինքն՝ առնվազն մեկ տարի կպաշտոնավարի՞ Նիկոլ Փաշինյանը։

Ես հիմա ժամկետ չասեմ, համենայնդեպս, այդպիսի հարց այսօր խմբակցությունում չի քննարկվել։ Արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն այն ժամանակ, երբ որ կազմակերպական, տեխնիկական եւ իրավական միջոցառումներն իրականացվեն, որոնք կոչված կլինեն ապահովելու առավել որակյալ ընտրություններ։ Եթե մենք պետք է անունը դնենք արտահերթ եւ հենց վաղն ընտրություն անենք, ենթադրենք՝ վարչապետ չընտրվելու կամ կառավարության ծրագիրը չհաստատվելու հիմքով, բայց եթե ամբողջ ընտրական մեխանիզմները նույնն են…

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031