Երեկ ուշ գիշեր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ այսօր ՀՀԿ-ն պատրաստվում է տապալել վարչապետի ընտրությունը:
«Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ այսօր: Բայց մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վաղվա ընտրությունը, որ վարչապետ չընտրվի ժողովրդի թեկնածուն:
Ուզում եմ՝ ձեզ տեղյակ պահեք այդ նոր զարգացման մասին ու կոչ անել, որ հարյուր հազարներով գաք ու հավաքվեք Հանրապետության հրապարակում, ի ցույց դնեք ձեր կամքն ու աջակցությունը, որ կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի գծագրած նոր պլանը: Իսկ նոր պլանի էությունն է վարչապետի ընտրությունը ձախողել, իսկ հաջորդ փուլում փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք է հայտնել, որ ժողովրդի կամարտահայտությամբ կկարողանան այդ սցենարի դեմն առնել.
«Պարզապես կոչ եմ անում վաղ առավոտից ոտքի վրա լինել ու հավաքվել Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների նոր պլանին հակազդելու համար: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը, ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում, նրա հաղթանակը պետք է արձանագրվի դե յուրե, ու դա պետք է տեղի ունենա ԱԺ նիստի արդյունքներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը:
РПА ВЫИГРАЛ 10:0, Никол! Они показали мастер класс! Я даже не знал, что они так умны b так подкованы!! Честно! Прости, но ты оказался очень, очень слаб и неубедителен перед ними! Я бы на твоем месте, признал бы поражение, как настоящий мужчина, вернулся бы в Парламент, и готовился бы к следующим выборам! Если, конечно, ты действительно любишь Армению и народ!