Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի բացատրությունն ինձ համար միանգամայն ընդունելի է Սասնա Ծռերի մասով». Սյուզան Սիմոնյան

Ապրիլ 30,2018 23:15

«Այս պահին ինձ բավարարում է Փաշինյանի պատասխանը, քանզի ավելի քան վստահ եմ, որ «Սասնա Ծռերը» իրենց գործողության օրինականությունը հստակ և միանգամայն գիտակցել են և պատրաստ են եղել ապացուցել իրենց այդ քայլին դիմելու դրդապատճառներն ու իրենց քայլերի օրինականությունը»,- անդրադառնալով «Սասնա Ծռերին» ազատ արձակելու վերաբերյալ հարցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանին ՝ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Սյուզան Սիմոնյանը:

Ըստ նրա. «Փաշինյանի բացատրությունն ինձ համար միանգամայն հասկանալի և ընդունելի է Սասնա Ծռերի մասով։ Կարծում եմ՝ այդտեղ խոսքը իրավաբաններինն է և իրավապաշտպաններինը։ Նրանք կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն համընդհանուր հանրային համերաշխության հաստատման, որն այնքան անհրաժեշտ է մեզ։ Մյուս քաղբանտարկյալների հարցը կարծում եմ՝ դյուրին է լուծվելու:

Սասնա Ծռերի մասով, ցավոք, եղել են զոհեր, բայց այդ զոհերի մահվան հանգամանքները անհայտ են։ Ես վստահ եմ, որ առնվազն երկու դեպքում Ծռերի գործոնը խիստ կասկածելի է, մեկ դեպքում՝ նույնիսկ բացառելի։

Իսկ մյուս դեպքում էլ պետք է հաշվի առնել հանգամանքները։ Երբ քեզ վրա կրակում են, իսկ դու ասում ես մի կրակիր, բայց նա կրակում է, ու քեզ վիրավորում, կարծում եմ ցանկացած մարդ այդ պահին անկախ իրենից կպաշտպանվեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30