Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը նախապատրաստվում է վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 30,2018 22:40

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նոր ղեկավար Մայք Փոմփեոն դաշնակից երկրներին հայտնել է Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից գերիշխանություն հաստատելու եւ այս երկրի միջուկային նկրտումների նկատմամբ ԱՄՆ-ի մտահոգությունը:

Նա նաեւ հայտնել է Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրսբերելու մտադրությունը:

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ նախագահ Թրամփն իր տեսակետը շատ հստակ է ներկայացրել, ասել է Փոմփեոն Իրանի միջուկային պայմանագրի մասին խոսելով:

«Նախագահը հրահանգել է վարչակազմին ուղղումներ մտցնել պայմանագրի մեջ: Սակայն եթե դա անել չհաջողվի, մենք գործարքից ընդհանրապես դուրս կգանք», ասել է Փոմփեոն:

Գործարքի շուրջ բանակցությունները սկսվելուց ի վեր Իսրայելը շարունակ դեմ է եղել դրան, եւ այսօր վարչապետ Բենյամին Նեթանյահուն գովեստով է խոսում Թրամփի որոշման մասին:

Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մարդիկ կարծում էին, որ միջուկային գործարք կնքելով, Իրանի ագրեսիան կչափավորվեր, սակայն փաստերը ցույց տվեցին հակառակը, եւ Իրանը փորձում է կուլ տալ մեկ երկիր մյուսի հետեւից: Իրանին պետք է կանգնեցնել: Պետք է կանգնեցնել նրա միջուկային ձգտումները: Մենք հաստատակամ ենք դա անելու հարցում»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30