Ապրիլի 29-ին մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը եւ դրա փոխարեն երկաթյա վարդ դնել: Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Սարգիս Վարդանյանը:
Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում: Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն:
Լուրի իսկությունը «Երկիրն Այսօր»-ին հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նշել է, որ գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Նա փորձել է սղոցել գմբեթի խաչը, բայց չի հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ, բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել: