Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարման համակարգից տուժվածները պետք է արդար փոխհատուցում ստանան». Արմեն Գրիգորյան

Ապրիլ 30,2018 20:21

«Բոլոր մեզ հարցնում են արդարադատության մասին: Կարծում եմ՝ համաշխարհային փորձը եւ մեր գիտելիքները ցույց են տալիս, որ լավագույն գործիքն անցումային արդարադատություն ապահովելն է»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

«Կառավարման համակարգից նախկինում բոլոր տուժածները պետք է արդար փոխհատուցում ստանան: Դա կարող է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք՝ դա անցումային արդարադատության ամենակարեւոր գործիքներից է»,-նշեց Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նշյալ գործիքը կօգնի վերականգնել  վստահությունը կառավարման համակարգի հանդեպ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30