«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում:
Հայտնում ենք, որ ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չհրապարակել իրականությանը չհամապատասխանող, չստուգված տվյալներ, որոնք վարկաբեկում են Ընկերության համբավը:
«ՀԿԵ» ՓԲԸ–ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
«Հարավկովկասյան երկաթուղի»