Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Փաշինյանին հարցրեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու մասին, Նաղդալյանն ասաց՝ ՀՀԿ-ից չեն տարբերվելու

Ապրիլ 30,2018 18:04

Այսօր ՀՀԿ հատուկ նիստում Արփինե Հովհաննիսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ լրագրողներին ասել եք, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, թե ոչ՝ պետք է որոշեն մասնագիտացված ՀԿ-ները, եւ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որո՞նք են այդ ՀԿ-ները:

Արփինե Հովհաննիսյանին, մասնավորապես, հետաքրքրում էր՝ ՀԿ-ների մի հատված «Սասնա ծռերին» նույնպես քաղբանտարկյալ է համարում, ի՞նչ դիրքորոշում ունի Փաշինյանը այդ մասով, նրանց ազատ արձակման գործընթացը ո՞նց է պատկերացնում, չէ՞ որ ՀՀ-ում 5000 ՀԿ կա, որոնց կեսը մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներով է զբաղվում:

Փաշինյանը պատասխանեց, որ այն, ինչ պետք է տեղի ունենա, տեղի կունենա ՀՀ օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ: Նա ասաց, որ օրենսդրությունը սահմանում է ընթացակարգը եւ տալիս է հնարավորություններ եւ գործիքներ: Նա ասաց, որ եթե պետք կլինի գնալ քաղաքական որոշումների՝ հանրային համերաշխություն հաստատելու համար. «Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք իրենց հետ բերեն նոր պրոբլեմներ»:

Հերմինե Նաղդալյանը, լսելով Փաշինյանի պատասխանները, եզրակացրեց՝ «Արդեն նոր կարգավիճակով ձեր կարծիքները, պատկերացումները ցույց տվեցին,ո ր առանձնապես շատ մեծ գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԼՂՀ հարց, անգամ ոնց որ թե կադրային հարցերում մեր իշխանությունների վարած քաղաքականության հետ չկան: Ամենամեծ տարբերությունը ոնց որ թե համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, էլի»:

Նա ասաց, որ ադրբեջանական մամուլը իր գոհունակությունն է հայտնում մի շարք քաղաքական գործիչների շուրթերով ՀՀ-ում կատարվող իրադարձությունների մասին, հատկապես ուրախացել են, որ ռազմաքաղաքական էլիտան փոխվում է , գալիս է ժողովրդավարական մոտեցումներով էլիտա, դուք որեւէ վտանգ չե՞ք տեսնում հնարավոր ռազմական զարգացումների իմաստով, որ կարող է լինել Ադրբեջանի կողմից:

Փաշինյանը պատասխանեց, որ դեռ քաղաքական գործընթացի շրջանակներում արտաքին քաղաքականության մասին չեն խոսել, ոչ մի զարմանալի բան չկա, եթե խոսում են ինչ-որ գործընթացների շարունակականության մասին, բայց շարունակականություն՝ չի նշանակում նույնականացում. «Ինչպես գիտեք, սատանան դետալների մեջ է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ուրախանալուն՝ Փաշինյանն ասաց, որ ԶՈՒ կայունության առումով մեզ ոչինչ չի սպառնում. «Մենք էլ ենք հասկանում, որ պետք է այդ ոլորտում ապահովենք, ինչպես ասացի, մեր տրամադրվածությունը կադրային ջարդը չի: Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն: Այս գործընթացները բարձրացրել են մեր ազգային ոգին՝ այդ թվում ռազմաքաղաքական հետեւանքներով: Եթե Ադրբեջանում ուրախացել են՝ իրավիճակը սխալ են գնահատում»:

Նաղդալյանը հիշեցրեց, որ Փաշինյանը քննադատել է իրենց, որ մատները մատներին չեն տալիս ՌԴ-ի՝ մեր հակառակորդներին զենք մատակարարելու հարցում. «Մեզ մնում է հարցնել՝ զենքի վաճառքը ե՞րբ է դադարելու, կամ ինչպե՞ս եք այս խնդիրը լուծելու»: Փաշինյանը պատասխանեց, որ ՌԴ գործընկերների հետ արդեն իսկ շփումներ ունեցել են եւ անգամ հրատապ հարցերի մեջ այդ թեման չեն շրջանցել. «Ցանկացած պատեհ առիթ բարձրացվելու է այդ հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Այ քաղաքական դիակներ վերջին 10 տարվա ընդացքում գոնե մի անգամ Ձեր Սերժին հարցրեցիք զենքի մասին ;Գոնե մեկտ հարցրեցիք ԵՏՄ-մտնելուց ինչու չպատասխանեց Լուկաշենկոյին..ՀԵՌԱՑԵՔ ՀԵՌԱՑԵՔ մենք զզվել ենք Ձեզանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30