ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին, «Քայլ արա» շարժման մասնակիցների երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից շարունակվում է Արշակունյաց պողոտայով:
Ճանապարհին ցուցարարները վարչապետի թեկնածուին հյուրասիրությամբ են ուղեկցում, մի երեխա քաբաբ հյուրասիրեց, մի կին էլ՝ աղ ու հաց:
Ցուցարարներից մեկն էլ խնդրեց հետը Նիկոլ Փաշինյանի հետ նկարվել. «Նիկոլ, ինչ կլինի մի հատ սելֆի, Նոր գյուղից եմ եկել»:
«Հաղթել ես Նիկոլ ջան, ցավդ տանեմ, Նիկոլ»,- բղավում էր մի ուրիշ ցուցարար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ