Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Որեւէ մեկը կամ ոմանք, գնացքի հետեւից վազողների նման կանգնեն հրապարակում եւ այդ շարժումը վերագրեն իրենց՝ դա էլ չեմ ընդունում»

Ապրիլ 30,2018 17:40

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստին չէին ներկայացել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների ավագանու անդամները: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով, գործընկեր ավագանու անդամների նիստին չներկայանալը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով. «Ինձ թվում է, վերջին շրջանում մեր հանրապետությունում տեղ ունեցող քաղաքական պրոցեսների հետեւանքով չեն ներկայացել: Ամեն դեպքում, մեր ընկերների իրավունքն է, իրենք բոյկոտելու փորձը ունեն, հետեւաբար մեզ համար սովորական երեւույթ է»:

Խոսելով ներքաղաքական վիճակի մասին, Ասլանյանն ասում է, որ փորձելու են այնպես անել, որպեսզի այն չազդի քաղաքի տնտեսական վիճակի վրա. «Մենք փոքր երկրում ենք ապրում, եւ պետք է աշխատենք, որ տնտեսական բնույթի փոքր ցնցումները գոնե քաղաքի մասշտաբով չազդեն մեր աշխատանքների վրա: Որովհետեւ մենք այսօր ծրագրերի կոմունիկացիոն խնդիրներ ենք լուծում»:

Քաղաքապետը խորհուրդ է տալիս, բոլորն իրենց սկզբունքների ու գաղափարների մեջ մնան հաստատուն. «Վանաձորի քաղաքապետն իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարում է, օր ու գիշեր այստեղ ենք եղել: Այդ շարժումն արդեն մտավ օրինական դաշտ, հետեւաբար այսօր որ որեւէ մեկը կամ ոմանք գնացքի հետեւից վազողների նման կանգնեն հրապարակում եւ այդ շարժումը վերագրեն իրենց՝ դա էլ չեմ ընդունում: Ամեն մարդ պետք է անի իր գործը, իր սկզբունքներին ու ոճին համապատասխան: Խորհուրդ կտամ՝ բոլոր մարդիկ իրենց սկզբունքների ու գաղափարների մեջ մնան, պրոցեսներին համապատասխան բոլորը կանեն իրենց եզրահանգումները: Բայց գյուղական մի խոսք կա՝ ուրիշի եզին հորովել կանչողներ»:

Օրակարգում ընդգրկված 10-ը հարցերը ներկա ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 19 ավագանու անդամները հաստատեցին: Ի տարբերություն նախորդների, այսօրվա նիստը տեւեց ընդամենը 30 րոպե:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30