Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ

Ապրիլ 30,2018 17:25

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստան» խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ և քննարկել նախագահի դերակատարությունը դրանց իրականացման գործում: Քննարկվել են նաև ընտրական օրենսդրության, կրթության, մամուլի ազատության ոլորտներում, դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության, ինչպես նաև քաղբանտարկյալներին առնչվող հրատապ հարցեր:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30