Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 258 ընտանիքի համար իրենց իսկ հողամասերում կառուցված բնակելի տները նվիրատվության պայմանագրերի հիման վրա կփոխանցվեն ծրագրի շահառուներին:
Այդ նպատակով դեռևս 2017 թվականին ՀՀ Լոռու մարզպետարանը՝ Հայաստանի Հանրապետության անունից, նախկին կառուցապատողից ձեռք է բերել այդ տները և մարզպետարանն էլ կիրականացնի ծրագրի շահառուների հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:
Ընդ որում, նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը կատարվելու են պետական միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ