«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը`ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո:
«Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հավելեց, որ «հետագա գործողությունները, զարգացման սցենարը կախված է վաղվա իրադարձություններից, ինչից հետո շարունակությունը կքննարկվի»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ