ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, թե տեսնում են հանրային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին եւ դա նրան շատ լեգիտիմ է դարձնում գալու եւ խոսելու, համապատասխան ելքեր գտնելու. «Կարծում եմ, շատ կարեւոր է վարչապետի միակ թեկնածուից լսել նրա հայեցակարգային դիրքորոշումները, նրա մոտեցումները այն հիմնական խնդիրների մասին, որն ունի այժմ Հայաստանը: Ուստի մենք ցանկանում ենք լսել որոշ ծրագրային ուղերձներ, որոշ տեսլականներ այս իրավիճակից հնարավոր ելքերի մասին»: