Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում՝ օդանավի սրահում ծխող տղամարդու պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:
Անձնակազմի հրամանատարը օգնության խնդրանքով դիմել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին: Պարզվել է, որ օրինախախտը 1974թ. ծնված տղամարդ է, որի դեմ կազմվել է վարչական արձանագրություն: Նրա ազգությունը և ինքնությունը չի հաղորդվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ