Կոչ Հայաստանի հպարտ քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ, շաբաթներ առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված քաղաքացիական զարթոնքը հասել է իր գագաթնակետին: Մենք այսօր ունենք այնպիսի իրականություն, որտեղ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին են աջակցում ոչ միայն ժողովրդական լայն շրջանակներ, այլև խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը: Սակայն ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է կատարել վերջին քայլը՝ հետևելով շարժման տրամաբանությանը:
Հնչակյան կուսակցությունն ամիսներ առաջ նախաձեռնել էր մայիսի 1ին իրականացնել հանրահավաք, որի պահանջների գերակշիռ մասը այս օրերին հնչեցվում է հանրահավաքի հարթակից: Բնականաբար որևէ կերպ առանձին միջոցառումներ անելու տրամաբանություն չկա։ Միաժամանակ կոչ ենք անում Հանրապետական կուսակցության պատգամավորներին հանդես գալ ժողովրդական շահերից և քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն