«Ծառուկյան» խմբակցության անդամներն ասացին, որ կողմ են քվեարկելու իմ թեկնածության օգտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը`«Ծառուկյան» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո:
Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, եղա՞ն պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց`նման թեմաներ չեն քննարկվում: Ավելին, ասաց, որ այս պահին նման հարցեր քննարկելը ճիշտ չէ:
«Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն: Հակառակը, մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մտահոգությունների մասին հարցին:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ