Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ հայտնի չէ`վաղը Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ վարչապետի ընտրությանը

Ապրիլ 30,2018 12:20

ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել է առանց նախապայմանների եւ դա կարող են վկայել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Լրագրողները հետաքրքրվել էին`ապագա կառավարությունում ԲՀԿ-ն իրեն որտե՞ղ է տեսնում: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կոռեկտ չէ նման հարցեր տալն այժմ:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են միայն վաղը կայանալիք վարչապետի ընտրության հարցը: Վստահեցրեց`ԲՀԿ-ի այն պատգամավորները, որոնք Հայաստանում են, անպայման ներկա կլինեն եւ կքվեարկեն միասնական`Նիկոլ Փաշինյանի օգտին: Գագիկ Ծառուկյանը կգա՞ ԱԺ նիստին, թե`ոչ, Նաիրա Զոհրաբյանը չգիտե: Այն պատգամավորները, ովքեր Հայաստանում չեն, ասաց` ԱԺ քարտուղարության հետ բանակցությունների մեջ են, որպեսզի իրենց դիրքորոշումը գրավոր հայտնեն:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ իրենք միանալու են ԸՕ-ի փոփոխության հետ կապված Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկներին: Դրանք հնչել են հանրահավաքներում եւ ներառում են նաեւ ռեյտինգային ընտրակարգի փոփոխություն: Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, այդ առաջարկներն իրենք բարձրաձայնել են դեռ 4+4+4 ձեւաչափով ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30