Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հայտարարել եմ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու». Փաշինյանը՝ իշխանություն լինելու տարբերության մասին

Ապրիլ 30,2018 10:48

ԱԺ-ում արդեն մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հետ խմբակցությունների հանդիպումները: Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող կանխատեսել, թե ովքեր կլինեն այն ՀՀԿ-ականները, որոնք ձայն կտան իր օգտին:

Կառավարության կազմի հետ կապված հարցին, որ ձեր թիմակիցները շրջանառել էին ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանի անունը, համաձայնություն կա՞ նրանց հետ՝ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր հնարավոր թեկնածուների հարցը կքննարկեն, հիմա աշխատանքային նորմալ մթնոլորտ պետք է դեռ ձեւավորեն:

ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները ավելի զարգանալու, խորանալու են, ուստի լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք հրաժարվե՞լ եք ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկությունից, չէ՞ որ «Ելքը» այդ հարցով լսումներ կազմակերպեց, ձեր դիրքորոշումն այդ հարցում փոխվե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց, որ «երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն ունի պրոբլեմները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, ընդդիմության պարագայում պիտի դու պրոբլեմները բարձրաձայնես ու համապատասխան արձագանք ստանա, երբ որ դու արդեն հանդես ես գալիս իշխանության ներկայացուցիչ, երբ իշխանություն ես, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթավորել, գնալ ու քննարկել գործընկեր երկրների հետ եւ բոլոր խնդիրները լուծել»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումների ընթացքում այդ հարցերը կլուծվեն. «Ես հայտարարել եմ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, դիրքորոշման փոփոխություն է եղել «Ելք» խմբակցության՝ Փաշինյանը պատասխանեց, որ «Ելք» խմբակցության մասին չի խոսքը, այլ՝ պոտենցիալ կառավարության դիրքորոշման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երբ երիտասարդ էի,բողոքում էի ծնողներիս,թե ինչու չեն կարող իմ պահանջները կատարել,ավելի լավ հագցնել,կերցնել,իսկ երբ ծնող դարձա՝երեխաներիս բացատրում եմ և հազարումեկ պատճառներ բերում՝ինչու չեմ կարող իրենց բոլոր պահանջները կատարել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30