Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս վարվեցին դհոլ-կլառնետով «զինված» դիլիջանցի ցուցարարները՝ Զարուհի Փոստանջյանի հետ

Ապրիլ 29,2018 22:09

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր-ղեկավար, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր շարունակում էր մարզային այցելությունները: Դիլիջանում «Իմ քայլը» շարժման աջակիցները, ինչպես ավելի վաղ կոչ էր արել շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, փակել էին ավտոճանապարհը: Զարուհի Փոստանջյանը մոտեցավ ցուցարարներին, որոնք վանկարկում էին՝ «ՀՀԿ՝ հեռացի՜ր»: Hraparak.am-ի ուղիղ եթերում Զարուհի Փոստանջյանը ցուցարարներին «համազգային մեծ ընդվզման մասնակիցներ» անվանեց, ապա ասաց. «Ամիսներ առաջ էլ էի Դիլիջանում: Այդ ժամանակ մարդիկ անտարբեր էին: Բայց այն, որ ասում էինք՝ պետք է համազգային ընդվզում լինի, այսօր դա իրականություն է»:

Զարուհի Փոստանջյանը տեղացիներին կոչ արեց արդեն իսկ պահանջներ ներկայացնել, խնդիրները բարձրաձայնել, քանի որ անձերի փոփոխություն կարող է լինել. «ՀՀԿ-ն քանդվել է, բայց «քամելեոն»-մարդիկ չեն փոխվել»: Ցուցարարները, սակայն, սկսեցին վանկարկել՝ «Զարուհի, հեռացի՜ր»: Երիտասարդներից մեկը բացատրեց՝ պատճառը նախկինում տիկին Փոստանջյանի կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած որակումներն են: «Լավ եմ արել, դա իմ իրավունքն է»,-ի պատասխան ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա կուսակիցներից Սոնա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը ուսուցիչներից մեկին հիշեցրին ՀՀԿ-ականներին 10 000 դրամով ծախված եւ ՀՀԿ-ին օգնած ուսուցիչների մասին, ինչից հետո ցուցարարների հետ վեճեր սկսվեցին:

Ցուցարարները, այդ թվում՝ աշակերտներ, իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սկսեցին «Նիկոլ-Նիկոլ» վանկարկումներով  դհոլ եւ կլառնետ նվագել, ծափ տալ, պարել, բղավել՝ «տաշի՜», «Զարուհի՝ հեռացիր»:

«Եթե ուզում եք, կխոսեմ, ես խոսքի եւ գործի մարդ եմ, ոչ թե՝ երգուպարի»,-համառեց Փոստանջյանը, սակայն ցուցարարները հրաժարվեցին բարձրախոս մոտեցնել: «Ճանապարհ տվեք, որ հեռանամ, երեխեք ջան»,-ժպտալով եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Տիկ, Փոստանջեանին հետ արհամարհանքով վարուիլը ճիշդ չեմ գտներ – ան շատ արժանիքներ ունի և միշտ յաջող կերպով ներկայացուցած է ողջամիտ կանանց ձգտումները հանրութեան – Բայց կը կարծեմ որ այս հանգրուանին բոլորովին անտեղի է անձնական տեսակէտներու վրայ վէճ յարուցանել;Պէտք է իրեն տրուի սխալելու կարելիութիւնը – ՛՛ ով՞ չէ սխալած իր կեանքի ընթացքին թող առաջին քարը նետէ դիմացինին ՛՛–պիտի ըսէիր Յիսուս, եթէ ուզէր միջամտել մեր ճղճիմ հարցերուն;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30