Երեկ Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից կվերսկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
Այսօր լոռեցիներին կրկին բարձրաձայնեցին իրենց բողոքի ձայնը: Ժամը 12:00-ից լոռեցիները փակել էին Վանաձոր-Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհը: 10 բեռնատար եւ 100-ից ավելի մարդատար մեքենաներ ժամեր շարունակ մնացել էին մոտ 1 կմ երկրությամբ ձգվող խցանման մեջ:
«Փակում ենք, որ կառավարությունը խելքը գլուխը հավաքի, մեր՝ ժողովրդի ուզածով լինի: Ուզում ենք, որ նոր կառավարությունը ձեւավորվի»,- մեզ հետ զրույցում նշեցին ցուցարարները:
Նրանք փակել էին նաեւ երկաթուղային ճանապարհը: Մի քանի ժամ անց ցուցարարները բացեցին այն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ