Անգլիայի առաջնության հերթական տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվում է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով տեւական բացակայությունից հետո առաջին անգամ զինագործների թիմում խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում:
Առաջին խաղակեսից հետո ՄՅՈՒ-ն հաղթում էր 1:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը՝ անկասելի հարվածով գրավելով Դավիդ Դե Խեայի դարպասը:
Հանդիպումը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ