Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը`Գագիկ Ծառուկյանի հետ միանալու մասին. «Մենք չենք խոսում անձնական հարաբերություններ պարզելու մասին»

Ապրիլ 29,2018 18:58

«Ես ողջունում եմ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի դիրքորոշումը: Նաեւ գնահատում եմ ՀՀԿ-ի դիրքորոշումը, չնայած հույս ունեմ, որ նրանք էլ որոշում կկայացնեն`սատարել իմ թեկնածությունը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի`շարժմանը միանալու առիթով իր հասցեին հնչող քննադատություններին`ի նկատի ունենալով դաշինքի եւ նրա ղեկավարի մասին նախկինում իր արած հայտարարությունները: «Գիտեք, մենք խոսում ենք ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին: Մենք չենք խոսում անձնական հարաբերություններ պարզելու մասին: Մենք պետական-քաղաքական գործիչներ ենք եւ մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինեն ոչ թե մեր անձնական պատմությունները, այլ Հայաստանի հանրային շահերը: Եվ այսպես մենք վարվել ենք, այսպես շարունակելու ենք վարվել, որովհետեւ այստեղ սուբյեկտիվ ընկալումների խնդիրներ չեն քննարկվում, քննարկվում են ազգային, պետական խնդիրներ եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ելնել այս իրողությունից»

Հիշեցնենք, վաղը կայանալու է Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Варданян says:

    А Царукян сфоткался с Арсине Ханджян?? Нет?? Ай-ай-ай! Она же “МАТЬ АРМЯНСКОЙ РЭВЛУЦИИ”!))))))). Кстати, уехала уже сия мадам в свою Канаду, где долгие годы мэром столицы был ярый наркоман и алкоголик?? Она мечтает, чтобы в Армении тоже были эти “ценности”??

  2. Հ.Շ. says:

    Ուրեմն, Փաշինեանը վարչապետ է դառնալու շնորհիւ Սերժ Սարգիսեանի պատգամաւորների քուէներուն, առաւել՝ որոշիչ օգնութիւնը երկրի ամենահռչակաւոր օլիգարխին: Այս ամէնը, որպէս գաղտնի բանակցութիւնների արդիւնք: Կեցցէ յեղափոխական փոփոխութիւնը, որ ամէն բան սրբագրելու է Հայաստանում, հաստատ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30