«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՌԴ դումայի ներկայացուցիչների հետ: «Մտքեր ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Նրանց հետաքրքրել են մեր դիրքորոշումները որոշ հարցերի վերաբերյալ եւ մենք ասել ենք, որ չենք պատրաստվում ռեւերսներ անել այդ ոլորտում: Մտադիր ենք զարգացնել հարաբերությունները մյուս ուղղություններով`հաշվի առնելով Հայաստանի ազգային շահը»,- հանդիպման մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել:
Նիկոլայ Ռիժկովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի եղել:
Ինչ վերաբերվում է միջադեպին`Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քաղաքական էմոցիոնալ իրավիճակներում կարող են տարբեր բաներ պատահել: Ես չեմ կարծում, թե դրանից պետք է քաղաքական հետեւություններ անել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ ՌԴ դումայի ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ երեք պատգամավորները: