Եթե մայիսի 1-ին, խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվի ՀՀ վարչապետ, ծրագիր է ներկայացնելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը ծրագիր է ներկայացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, բայց քաղաքական դաշտի կողմից անհանգստություններ են հնչում. «Եթե մենք ուզում ենք հավասար պայմաններ ապահովել, ապա պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը: Մենք մտածում ենք, որ երկու ամսվա ընթացքում է պետք անել ընտրությունները, բայց այս թեման քննարկելի ենք համարում: Այդ ժամկետները կարող են մի փոքր հետաձգվել, բայց տրամաբանության սահմաններում: Մեկ տարին շատ երկար ժամկետ է: Կան ուժեր, որոնք համարում են, որ մեկ տարին լավ ժամկետ է, բայց ամեն դեպքում, հարցը քննարկելի է, բոլոր փաստարկները պետք է կշռել»:
Մինչ այդ ընտրական օրենսգիրքը կփոփոխվի:
Փոփոխվելու են ԸՕ-ի մի շարք դրույթներ, այդ թվում նաեւ հանվելու է ռեյտինգային ընտրակարգը: ԸՕ-ն, ըստ Նիկոլ Փաշինյանի, երաշխավորելու է ընտրությունների արդարությունը եւ թափանցիկությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
А КТО СКАЗАЛ, ЧТО НИКОЛ ПАШИНЯН СТАНЕТ ВАРЧАПЕТОМ??? ОН САМ СКАЗАЛ?? А ПОЧЕМУ
НЕ МОЙ СОСЕД САКО?? ИЛИ НАШ ЭЛЕКТРИК АРТАШ?? ЧЕМ ОНИ ХУЖЕ, НИКОЛА??