Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրականում ասել Գալուստ Սահակյանը՝ ցմահ մահապատժի ու դասերից հետո՝ դասադուլների մասին (Ֆոտոշարք)

Ապրիլ 29,2018 17:38

Այս օրերին սոցցանցերում, մասնավորապես ֆեյսբուքում տարածված են Գալուստ Սարգսյանի «կեղծ» մտքերը, որոնցից շատերը ուղղակի թեւավոր խոսքեր են դարձել ու անգամ ընկալվում են որպես կարկառուն ՀՀԿ-ականի մտքի արտահայտություն: Ընդ որում, Գալուստ Սահակյանին բնորոշող համացանցային մեմերը բազմազան են՝ նկարների, տեսահոլովակի, հեշթեգի եւ այլնի ձեւաչափով: Կարեւորը, որ դրանցում չկա որեւէ վիրավորանք:

«Ոնց կարա Նիկոլը Սերժի մարդը լինի, ինքը Աննայի մարդն է»,  «Հանրապետության հրապարակը դատարկ է, որովհետեւ այսօր ցույց չկա», «Լրագրողների ներկայությամբ բանակցություններ կլինեն այն ժամանակ, եթե նրանք չլուսաբանեն», «Դասադուլը դասերից հետո արեք», «Ձեր ծնողներից՝ հանձին հորից և մորից գաղտնի մի պահեք էդ փաստը։ Համ էլ գաղտնի բառը դա թաքուն բառ չէ», «Հորդորում եմ ցուցարարներին հեռանալ փողոցներից եւ միանալ ժողովրդին», «Ժամանակին ինքս էլ եմ ցուցարարներ եղել», «Եթե դու ինձ նկարել ես, դա դեռ չի նշանակում, թե ես նկարվել եմ», «Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ»  եւ այլն:

Սրանց հեղինակը Գալուստ Սահակյանը չէ, բայց ինչպես ինքն է ասում, դա դեռ չի նշանակում, որ նմանօրինակ այլ արտահայտություններ ինքը չի արել՝ «Երկու տարի ծառայելով՝ մարդու խելքը չի փչանում», «Ցմահ կլինի մահապատիժը», «Ես Ձեր մերկությունը տեսել եմ եւ երբեք չեմ գայթակղվել», «Դեմ լինելը դա ընդդեմը չէ», «Գաղտնի բառը դա թաքունը չէ», «Բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ», «Երեխաներն իրենք պարտավոր են մեծանալ», «Հրապարակում հնարավոր չէ հավաքել հարյուր հազար մարդ, առավել եւս քառասուն հազար»:

Ինչ իմանար Մայքլ Գոդվինը, որ իր առաջարկած համացանցային մեմերն այսքան տարածվելու են հեռավոր Հայաստանում, երկիր, որ քաղաքական գործիչների ներկապնակի յուրօրինակությամբ տարբերվում է այլ երկրներից ու  նույն այդ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բազմատեսակ մեմերի «աղբյուր» են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝  սոցցանցերից, որոշները ֆեյսբուքյան  Պոֆիգիզմ խմբից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միտք-Կարծիք says:

    Եթէ Գարէգին Պետրոսեանին յիշող կայ, ահա նրա արտայայտութիւններից երկուսը, որոնք վերագրւում են նրա պետ համալսարանի ռեկտոր եղած ժամանակին.

    Ինչո՞ւ պիտի համալսարանի քուարտետը բաղկացած լինի ընդնմէնը չորս հոգուց։ Համալսարանի քուարտետը պէտք է բաղկացած լինի վեց հոգուց, ութ հոգուց։

    Մենք պէտք է եռապատկենք մեր ջանքերը, ընկերներ, ԿՐԿՆԱՊԱՏԿԵՆՔ !

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30