Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարների մեջ է նաեւ դերասանուհի Արսինե Խանջյանը: Ցուցարարները այստեղ հերթի են կանգնել նրա հետ նկարվելու համար:
«Ձեզ հանդիպելն ու ձեր ոգեւորությունը զգալը ամենագեղեցիկ նվերն էր, որ կարող էի ժողովրդիս կողմից ստանալ: Շնորհակալ եմ, որ իրականացրիք այս անկախ ոգու կյանքն ու ապագան, երիտասարդությունն է մեր ապագան, բայց ունենք նաեւ ծնողներ, որ տվեցին այդ համարձակությունը, մեր ապագան դուք եք, առանց ձեզ Հայաստան չկա»,- ասաց Արսինե Խանջյանը:
Նրա համար անհավատալի անակնկալ էին վերջին ներքաղաքական զարգացումները, բայց. «Կարծեմ, մեր միամտությունն էր, որ մեր երկրում չկա կամք, այնքան էին ասում, որ ոչինչ էս երկրում չի փոխվի, մենք՝ սփյուռքահայերս, սկսեցինք հավատալ, որ կարելի չէ փոփոխություններ, բայց դուք ապացուցեցիք, որ հնարավոր է: Կհուսամ, որ մայիսի 1-ին բոլոր կուսակցությունները կհասկանան, որ ժողովրդի ձայնը պետք է լսել ու մայիսի 1-ին արդար ընտրությունների ընթացք կգնա: Երկիրը մեկ օրվա մեջ հնարավոր չէ փոխել, մի հիասթափվեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ