«Ես գիտեմ ինչպես է տեղի ունեցել Մայդանը, ինչպես է տեղի ունեցել Վրաստանում, եւ այն բոլոր տեղերում, որտեղ ինչպես այդ խրտվիլակն է ասում՝ այդ այսպես ասած՝ թավշային հեղափոխությունը: Չեն հայտարարում թավշյա հեղափոխություն, երբ սկսում է պատերազմ կամ հեղափոխություն ոչ ոք չգիտի ինչպես է այն վերջանալու, ապա հետո արդյունքից միայն պարզ է դառնում դա թավշային էր, թե հիմար ու դեբիլ հեղափոխություն, որը կործանել է ու կկործանի այն ինչ հնարավոր էր կործանել»,-այսպես ասաց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Ռուսաստանի հայերի միությունում մի խումբ հայ երիտասարդների հետ ապրիլի 21-ին հանդիպման ժամանակ, երբ նրանք կարծիքներ էին հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թեկնածուն է:
Ապա կրկին բերելով Ուկրաինայի օրինակը, ասաց. «Ուկրաինացիները իրենք են ասում, որ մենք երազում ենք, Աստված տա, որ մենք Յանուկովիչի ժամանակվա պես ապրեինք: Դուք հասկանում եք՝ ուր է ընկել այդ երկիրը: Դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանը պատերազմող երկիր է»:
Նրա խոսքով, մեկ տարի առաջ եղել են խորհրդարանական ընտրությունները, երկու տարի առաջ հանրաքվեն, սակայն ոչ ոք չի վիճարկել այդ արդյունքները. «Այսօր ոչ մի օրենքի հիմքով, սա պետք է հաշվի առնել եւ համբուրել այսօրվա իշխանությունների տարբեր տեղերը, որոնք ուժ չեն գործադրում որովհետեւ ունեն լեգիտիմ իրավունք ուժ կիրառելու: Իշխանությունն իրենց անցել է միանգամայն լեգիտիմ ճանապարհով»:
Միհրանյանի համոզմամբ, խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով. «Թող ձեւավորվի պատվիրակություն ցուցարարների կողմից, ձեւակերպեն իրենց պահանջները, հանդիպեն իշխանության ներկայացուցիչների հետ եւ սկսվեն նորմալ բանակցություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հարգելի Լուսինե Բուդաղյան խնդրում եմ ձեր կշիռ ունեցող թերթում ամեն թափթփուկի անարժեք խոսք մի հրապարակեք:
Ուղղակի պետք է այսպիսի հիմար և տգետ մարդկանց հայտարարել պերսոնա նոն գրատա և արգելել մուտք Հայաստան:
Հարգելի լրագրող, ես միանում եմ Լուսինեի վերը գրածի և խնդրում` ամեն անարժեք ինքնակոչի նետած ցեխը պարտադիր չէ, որ “Առավոտ” կայքի միջոցով հասարակությանը ներկայացվի: Այդ Պուտինալեզների ամբարտավանություն այնքան զազրելի է, որ մեկնաբանությունների անգամ արժան չէ: