Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում դեկանների հապշտապ ընտրություններ են կազմակերպվում

Ապրիլ 29,2018 13:58

Aravot.am-ը ստացել է մտահոգություն, թե ինչու են Երեւանի պետական համալսարանում որոշել դեկանների հապշտապ ընտրություններ իրականացնել: Մասնավորապես մեր ընթերցողն ասում է. «ԵՊՀ ռեկտորը շատ արագ եւ հանկարծակի ընտրություններ է կազմակերպում, դրան կարող եք ականատես լինել www.ysu.am կայքում եւ տեսնել, որ էլի ընտրվում են երեսուն տարուց ավելի դեկան աշխատող եւ յոթանասունհինգ տարեկանից բարձր մարդիկ: Նման ընտրություններն իրական սպառնալիք են հասարակության համար, դեկանները վաղուց սպառել են իրենց, սակայն քանի որ ռեկտորին ընտրողներն են, ռեկտորը նրանցից ազատվել չի պատրաստվում»:

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ Aravot.am-ին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն կներկայացվի մայիսի 2-ին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ միջազգային հարաբեությունների ֆակուլտետի դեկան է վերընտրվել Գեղամ Պետրոսյանը, վերընտրվել է աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը,ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետը կշարունակի ղեկավարել Արթուր Սահակյանը եւ այլն:

ԵՊՀ 19 ֆակուլտետներից առնվազը կեսում այս տարի դեկանների ընտրություններ կլինեն, 4-ում արդեն ընտրությունը կայացել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30