Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ռուսներին վստահեցրել է՝ Երեւանը չի հրաժարվի ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին  անդամակցությունից

Ապրիլ 29,2018 13:50

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եւ մի շարք հարցեր են քննարկել ԱԺ «Ելք» խմբակցության  եւ ՌԴ պատգամավորները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, որը եւս ներկա է եղել հանդիպմանը,  Aravot.am-ի հետ զրույցում մի փոքր մանրամասներ ներկայացրեց հանդիպումից: «Փաշինյանն ասել է, որ մեր շարժումը, մեր հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական որեւէ ուղղվածություն, միջամտություն, ենթատեքստ, եւ շարունակելու  է կատարել միջազգային իր բոլոր պարտավորությունները:

Բայց սա չի նշանակում, որ բոլոր այդ հարաբերություններում չկան խնդիրներ, սա նշանակում է, որ այս խնդիրները չեն անտեսվելու, բարձրաձայնվելու են, քննարկվելու են եւ կոնկրետ լուծումներ պետք է ստանան»,-ասաց Միրզոյանը:

Մեր հարցին՝ արդյոք ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարց բարձրացվել է, եւ ինչ մտահոգություններ են հնչեցրել ռուս պատգամավորները, Միրզոյանը պատասխանեց. «Ասեմ, որ ռուսական եւ հայկական կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններ ունեցող հարցեր, այդ թվում նաեւ այդ կառույցների՝ ՀՀ-ի հետ անդամակցության հարցերը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ Երեւանը չի հրաժարվի ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցությունից»:

Նշենք, որ այս հանդիպմանը մասնակցում էին «Ելք»-ից պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը,  Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը։ Ռուսական կողմից խումբը գլխավորում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30