Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. «Աստծուն աղոթելու եք, ասելու եք՝ էս ի՞նչ էր, դուք գիտե՞ք ինչքան վատա լինելու: 92 թվականից վատա լինելու, մեր երիտասարդները պատերազմ են գնալու»

Ապրիլ 29,2018 13:38

Մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Ռուսաստանի հայերի միությունում մի խումբ հայ երիտասարդների հետ ապրիլի 21-ին հանդիպման ժամանակ, նկատի ունենալով «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ասաց.
«Ես նայում եմ «Ազատությունը», հարցը տալիս են՝ ուզո՞ւմ եք վարչապետ դառնալ, ասում է՝ ինչի չէ՞, բայց նա մի հատ գարաժ ղեկավարե՞լ է իր կյանքում: Այ այդպիսի մարդիկ են գալիս ու կործանում են մեր երկիրը»:

Հանդիպումը նախաձեռնած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանելով երիտասարդների մտահոգություններին, թե արդեն մարդիկ հոգնել են Սերժ Սարգսյանի եւ նրան շրջապատողների գործելաոճից ասաց. «Ես ինքս տարբեր տեղեր աշխատել եմ, ես ինքս եղել եմ 23 տարեկան, եղել եմ «գեներալնի դիրեկտորի» տեղակալ, եղել եմ «գեներալնի դիրեկտոր», «զամ նաչալնիկ», տարբեր տեղեր աշխատել եմ, լավ վատ ես աշխատել եմ, փորձ ունեմ, 20 տարի հասարակական կազմակերպություն եմ ղեկավարում»:

Երիտասարդներից մեկի ռեպլիկին, թե դո՞ւք եք ուզում լինել, ասաց՝ ես չեմ ուզում լինել, ես արդեն անցել եմ, ես իմ առողջությամբ եմ զբաղվում. «Ցավոք սրտի հիվանդացա, ես ուզում էի մասնակցել ընտրությունների, եկա նախագահին էլ ասացի, եթե իմ առողջությունը թույլ տա ես կմասնակցեի»:

Քննարկմանը ներկա էր նաեւ մի աղջիկ՝ Լաուրա Հարությունյան անունով, որը Ուկրաինայում տեղի ունեցած հայտնի դեպքերի պատճառով տեղափոխվել էր Մոսկվա. «Երեք տարի առաջ Դոնեցկում հավաքվեցին մի քանի տասնյակ մարդ հետո, դա վերաճեց մեծ ցույցերի եւ տեսանք ինչ եղավ, ես դիմեցի Արա Աբրահամյանին, որ Մոսկվայում ապրելու հնարավորություն տա: Ես խնդրում եմ ամեն ինչ արեք, որպեսզի Հայաստանում ցույցերը դադարեցվեն, ես չեմ ուզում նույն ճակատագիրն իմ Հայաստանին: Դուք չեք հասկանում դրսից են գումարները գալիս, Հայաստանում ոչինչ չի փոխվի, քանի որ Սերժ Սարգսյանը չի որոշողը, այլ միանգամայն այլ ուժեր: Ոչ  մի ցույց տեղի չի ունենում առանց ֆինանսավորման, սա հիշեք: Ես ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ մեկ ուրիշի կողմից եմ: Ես խնդրում եմ դադարեցրեք ցույցերը, որովհետեւ դրան զոհ են գնալու սովորական մարդիկ, ես խնդրում եմ գտեք այլ ճանապարհ իշխանափոխության համար, բայց ոչ ցույցերով»:

Արա Աբրահամյանը շարունակելով նրա խոսքն ասաց. «Շատ լավ ազնիվ երիտասարդներ են, մի գրամ ես չեմ կասկածում այդ երիտասարդներին, ես հարյուր տոկոս այս երիտասարդների կողմնակիցներն եմ: Բայց ով որ այսօր այդ երիտասարդներին տանում է այն ինչին, որ նրանք դուրս են եկել, ես նրանց կողմնակիցը չեմ, ուղիղ հարյուր տոկոս ես իրանց հակառակ եմ: Իրանք չեն ասում հետո ինչ, չեն ասում դրանից հետո ինչ են անելու: Իրանք չեն ասում՝ որն ա իրանց ծրագրերը: Մեկ ամիս բավարարա, որ մենք վատ վիճակի մեջ ընկնենք: Դուք չեք պատկերացնում ինչքան վատա լինելու, Աստծուն աղոթելու եք, ասելու եք՝ էս ի՞նչ էր: Դուք գիտե՞ք ինչքան վատա լինելու: 92 թվականից վատա լինելու, ոչ լույս եք ունենալու, ոչ էլ եսիմ ինչ եք ունենալու: Մեր երիտասարդները պատերազմ են գնալու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Edvard says:

    Այս ռուսացած երևույթը երևի չի հասկանում և չի կարողանում գնահատել Հայաստանի ներքին իրավիճակը: Իզուր չեն անունը դրել “деревянный парень”:

    • Հ.Շ. says:

      ամէն մի գիտակից հայ, ուր որ ել լինի, շատ լաւ ել հասկանում է հայաստանի ներքին իրավիճակը… այս մարդը, եւ իր նման շատ շատեր, այլազան այլ երկիրներում, ներառեալ՝ արեւմտեան երկիրներում, պարզապէս համոզուած են, խորապէս եւ անկեղծօրէն համոզուած, որ ձեր այս կատարածը ոչ միայն Հայաստանի ցաւերը վափշե չի սրբագրելու, այլ զանոնք ՎԱՏԹԱՐԱՑՆԵԼՈՒ է. սա է ըսուածը.

      • Աշոտ says:

        Հ.Շ. Խնդրում եմ, դադարեցրել ձեր հոռետեսական գուշակությունները: Իսկ ինչու չպիտի ավելի լավ լինի?
        Երբ մի իշխանություն գիտի, որ իր թիկունքում ամբողջ ժողովուրդն է կանգնած, իրեն շատ ավելի հաստատ կզգա միջազգային ասպարեզում: Սերժ Սարգսյանը ստիպված էր Մոսկվայի բալալայկայի տակ պարել, որովհետև իր իշխանությունը այնտեղի հովանավորությամբ էր պահում: Նիկոլը կարող է և իրավունք ունի Պուտինի հետ հավասարը հավասար պես խոսելու:
        Ինչու եք կաշվից դուրս գալիս ամեն կերպ մեզ համոզելու, որ ամեն ինչ միայն վատի է գնալու? Դատելով ձեր մեկնաբանություններից, մտածում եմ, որ դուք կամ Նիկոլի հանդեպ հակակրանք ունեք, կամ ահավոր վախենում եք համարձակ քայլ կատարել:
        Ինչն է խանգարում ձեզ լավատես լինելու? Միայն սուրճի բաժակի, կամ գնչուհու գուշակությունները?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30