Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի յոթ անդամներ երեկ վաղ առավոտյան մեկնել են Կասպիյսկ (Ռուսաստան), որտեղ ապրիլի 30-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում չի ընդգրկել 55, 72 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչներին՝ մեկնաբանելով, որ նրանք դեռ պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերեն:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան. 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wrestling-armenia-ի