Ապրիլի 29-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Բաշինջաղյան փողոցի թիվ 94 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Կ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 94 տան պատին:
Փրկարարներն Օ. Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ