Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀԿ-ն բոյկոտի, կլինի փակուղի». Վարդան Այվազյան. Ա1+

Ապրիլ 28,2018 23:57

Սահմանադրական եւ քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որը չի առաջադրելու վարչապետի իր նոր թեկնածուին, որոշի չմասնակցել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությանը կամ բոյկոտի։

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը նշեց, որ ընդհանրապես բոյկոտի իրավունքը քաղաքական փոքրամասնության իրավունքն է, այլ ոչ թե մեծամասնության. «Թեեւ գործնականում նման տարբերակ հնարավոր է, եւ դա, ըստ էության, փակուղային իրավիճակ է. դրան իրավական լուծումներ չկան, քանի որ քաղաքական առումով դա չափից ավելի աբսուրդ է։ Եթե ՀՀԿ-ն ուզում է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալել, ապա տակտիկական առումով նրանք ոչ թե բոյկոտելու են, այլ մասնակցելու են ու այնպես են կարգավորելու ձայների հարաբերակցությունը, որ Նիկոլ Փաշինյանի օգտին 53 կողմը չապահովվի։

Դրան հաջորդելու է յոթօրյա ժամկետում ԱԺ կողմից վարչապետի նոր ընտրությունը։ Եթե ՀՀԿ-ն նույն խաղը յոթ օրից կրկնի, ինչը ձեռնտու է նրանց, ԱԺ-ն կինքնալուծարվի, երկիրը 30-40 օրվա ընթացքում կգնա ԱԺ արտահերթ ընտրությունների։ Այս ժամանակահատվածն այնքան քիչ է սահմանված Սահմանադրությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունենա ԸՕ-ն խելքի բերել, ասենք, կարողանա հանել ռեյտինգային ընտրակարգը, որը աշխատելու է ՀՀԿ օգտին»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30