Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրապետականի ձայները որոշիչ են

Ապրիլ 28,2018 23:48

Ինչպես հայտնի է, վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի մայիսի 1-ին:

Ազգային ժողովում չորս խմբակցություն կա՝ Հանրապետական՝ 58 պատգամավոր, Ծառուկյան դաշինք՝ 31 պատգամավոր, Ելք՝ 9 պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 7 պատգամավոր: Ընդհանուր առմամբ՝ 105 պատգամավոր:

Ըստ Հայաստանի Սահմանադրության 149 հոդվածի

2.Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3.Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4.Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Հանրապետական կուսակցությունը արդեն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրելու: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ մինչև քվեարկությունը կորոշեն, թե թեկնածուներից ում օգտին են քվեարկելու:

«Ծառուկյան դաշինքի» մի շարք անդամներ հայտարարում էին, որ հնարավոր է վարչապետի պաշտոնի համար առաջադրեն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Սակայն վերջինս հայտարարեց, որ իր թեկնածությունը չի առաջադրվելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին:

Ելքը արդեն որոշել է, որ պաշտոնի համար առաջադրելու է Նիկոլ Փաշինյանին: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին:

Եթե Ծառուկյան դաշինքը, Ելքը և ՀՅԴ-ն քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, նա կստանա 47 ձայն, ինչը Սահմանադրությունով սահմանված ձայների մեծամասնությունը չէ: Հետևաբար, Հանրապետականների ձայները որոշիչ են:

Եթե Հանրապետականը չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա կգործի Սահմանադրության 149 հոդվածի երրորդ կետը՝ Ազգային ժողովը կարձակվի: Կհայտարարվեն Ազգային ժողովի ընտրություններ, իսկ ընտրությունները կանցկացնի Հանրապետականը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30