Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թեկնածու չառաջադրելով՝ խուսափում ենք առճակատումից եւ անվտանգության խնդիրներ առաջացնելուց». Շարմազանով

Ապրիլ 28,2018 19:23

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց, թե ինչու մայիսի 1-ին ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել: «Քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ է, որի հետեւանքով մեր երկրում նոր իրողություններ են ի հայտ եկել: Մի անգամ չէ, որ ասել ենք՝ մեր համար առաջնային է ոչ թե մեր կուսակցության, այլ պետության շահը: Թեկնածու չառաջադրելով՝ խուսափում ենք առճակատումից եւ անվտանգության խնդիրներ առաջացնելուց»,-իրավիճակն այսպես բացատրեց Շարմազանովը:

Իսկ թե ինչպես են ՀՀԿ պատգամավորները քվեարկելու, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Չգիտենք՝ Փաշինյանից բացի այլ թեկնածու կառաջադրվի՞, թե ոչ: Այսինքն, չգիտենք՝ քանի՞ թեկնածու կա: Թե ում օգտին կքվեարկենք, կախված է նրանից, թե քանի հոգի կառաջադրվի: Մեր խմբակցությունը պետք է լինի միասնական, բայց մեր պատգամավորները կաշկանդված չեն քվեարկելու առումով: Ամեն դեպքում, ճիշտը միասնական որոշման գալն է, որը չպետք է լինի վերեւից իջեցված հրաման»:

ՀՀԿ խոսնակը հավելեց, որ առաջիկա օրերին քննարկումներ կունենան ու գուցե մեկ օր առաջ հայտարարեն, թե ում օգտին են միասնական քվեարկելու: Նա մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ Իջեւանում այսօր հնչեցրած հայտարարությունը, որ իրենք պատրաստ են ՀՀԿ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպել: «Քննարկենք՝ կտեսնենք, այլ բան չեմ կարող ասել»,-նշեց Շարմազանովը:

Նա մեկնաբանեց նաեւ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե ՀՀԿ-ն քաղաքականությունը մենաշնորհ է դարձրել: «Չեմ կիսում այդ տեսակետը, քանի որ ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների  արդյունքում այսօր ընդդիմությունն ունի ավելի մեծ իրավունքներ եւ ոչ միայն»,-ասաց Շարմազանովը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30