«ՀՀԿ-ն մայիսի մեկին վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ականները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ. «Հանդիպման արդյունքում որոշվել է, որ ՀՀԿ-ն վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրելու»:
Իսկ թե մայիսի մեկին ՀՀԿ-ն ում օգտին կքվեարկի, Շարմազանովի խոսքով. «Մենք մինչեւ քվեարկությունը կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին ենք քվեարկելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ՀՀԿ այս որոշումը. «Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Եվ որպեսզի լավ լինի, Հանրապետական խմբակցությունը, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին»: