Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների, եթե բռնության փորձ արվի». Զատուլին

Ապրիլ 28,2018 18:54

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր հայտարարեց, որ Ռուսաստանն ուշադիր կհետևի վարչապետի առաջիկա ընտրություններին եւ չի ընդունի բռնի ուժով հաղթանակի հասած արդյունքները: 

«Ով էլ լինի, որը կփորձի խախտել ընթացակարգերը, բռնի կերպով փոխել այդ կարգը՝ ելնելով հեղափոխական նպատակներից եւ այլն, այնպես չէ, որ Ռուսաստանը դա միանշանակ կընդունի: Ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների: Սա ոչ թե սպառնալիք է, այլ պարզապես բացատրություն է, սա իմ անձնական կարծիքն է»,- այսօր «Արմենպրես» ակումբում լրագրողներին ասաց Զատուլինը:

Նա հստակեցրեց, որ նկատի չունի, որ կկասեցնեն դիվանագիտական հարաբերությունները. «Կարծում եմ`ոչ միայն մենք, այլև շատերն իրենք իրենց համար կկշռադատեն, թե արդյոք պետք է օրինական համարել այն կառավարությունը, որը եկել է իշխանության անօրինական ճանապարհով: Նման դեպքում, որպես կանոն, ենթադրվում է հարաբերություններ դե ֆակտո, դե ֆակտո չկա այլ կառավարություն, բայց այն անօրինական է. Դե յուրե կդառնա,  եթե մենք համարենք՝ օրինական ընտրված կառավարություն»:

Նա հավելեց, որ «Պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը կամ մեկ ուրիշը, որը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու, եթե հաղթի ընտրությունների արդյունքում, ապա բնական է, որ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30