Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը. Աշոտ Բլեյանի ուղերձը

Ապրիլ 28,2018 17:52

Աշոտ Բլեյանի ուղերձը

Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում իր մարմնավորած երեք հերոսից մեկի՝ Սատանայի մասին. «Ես սիրեցի և այս հրեշին»…

Այս ապրիլի փոթորկվող Հայաստանն արդեն ուրիշ է՝ իր Երևանի հրապարակին միացած Գյումրու Վարդանանցով, ընդառաջ եկող Վանաձորով, Իջևանով… Տեսնում-ողջունում ենք հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությունը…

Իմ գիրն ուղղված է և նրանց, որ շարունակում են իրենց դիրքորոշումը մտահոգությամբ ներկայացնել՝  եթե այս անգա՜մ էլ երիտասարդները հուսախաբ լինեն… Ամեն անգամ սա ինձ հունից հանում է, անկախ նրանից՝ ով է փոխանցում։

Երիտասարդությունը, Հրապարակի-փողոցի պարմանիները հրաշալի են. մեծերիս հուսախաբությանը չեն հանձնվում, ու այսօր երկրի իշխանություն են, հանրապետության ինքնիշխանության կրողը…

Հիմա մենք կարող ենք այս երիտասարդությունից հիասթափվել, եթե նա թույլ տա պարտված հայրերիս սերնդի վերադարձը, որպես թավշյա հեղաշրջում, որպես համազգային հուսախաբություն։

Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը։ Մնացածս՝ ձեր կողքին, ձեզ համար անվնաս, եթե ոչ օգտակար։ Ես՝ 1994-ից Նիկոլի ընկերը, ասում եմ սա՝ Նիկոլի ապրիլյան թեզիսների բոլոր տեքստերը ուշադիր լսած։ Նիկոլը մեզ սերունդների համերաշխություն է բերում, մեզ ու մեր որդիներին իրար հետ հաշտեցնում՝ տարիների ստորացված արժանապատվության, ոտնակոխ արված արդարության վերականգնումով։ Լսեցի՞ք։ Պատկերացնո՞ւմ եք, որ սա չլիներ, ու մենք ֆիզիկական հիվանդ, մահացող գոյությունը մեր քարշ տայինք ևս, ասենք, տարիներ, մինչև գերեզման… Հետո՞։

Աշոտ ԲԼԵՅԱՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Паргев says:

    Сколько у Вас квартир в Ереване, г. Блеян?? А сколько денег?? Для кого эта ЛАПША???)))). Вас ведь народ не любит, скорее ненавидит, точнее— презирает! И Вы отлично знаете это!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30