Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական լիդերները պետք է մայիսի 1-ին իմաստուն որոշում կայացնեն, և այդ որոշումը մենք կողջունենք. Արցախի ԱԺ պատգամավոր

Ապրիլ 28,2018 15:06

«Հայաստանի այսօրվա ներքին անկայունությունը իր ազդեցությունը թողնում է առաջնագծի վրա. դա բերում է հակառակորդի ոգևորությանը»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նա շեշտեց, որ կայուն Հայաստան և հզոր Սփյուռք ունենալով` պատերազմի վերսկսման պարագայում, պաշտպանության բանակը ի վիճակի կլինի  շատ կարճ ժամանակամիջոցում կասեցնել հակառակորդի գրոհը և այն տեղափոխել վերջինիս տարածք:

Ա. Թովմասյանը  գտնում է, որ այս օրերին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ակնկալիքներ ունի Հայաստանի նոր վարչապետից ` բանակցային գործընթացում սպասելով համեմատաբար մեղմ դիրքորոշման:

«Կարծում եմ, որ նոր վարչապետը նախ պետք է ծանոթանա ամբողջ բանակցային գործընթացի պատմությանը, ինչը ժամանակ է պահանջում: Բացի այդ պետք է հրաժարվի նաև  բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներից»,- նկատեց պատգամավորը:

Ա. Թովմասյանի կարծիքով` նոր վարչապետը կարող է հենց սկզբից հայտարարել, որ բանակցային ձևաչափը թերի է, քանի որ Արցախի իշխանությունները չեն մասնակցում, և նշել, որ լիազորված չէ բանակցելու Արցախի ժողովրդի անունից:

«Կարծում եմ`  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ևս գիտակցում են, որ այն հիմնարար փաստաթուղթը, որը կստորագրվի առանց Արցախի իշխանությունների մասնակցության, չի կարող իրագործվել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Հայաստանի ներքին անկայունությանը` Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը նշեց, որ չեն խառնվում Հայաստանի ներքին գործերին:

«Հայաստանի քաղաքական լիդերները պետք է մայիսի 1-ին իմաստուն որոշում կայացնեն և այդ որոշումը, որ կընդունվի ՀՀ խորհրդարանում, մենք կողջունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս օրերին  Արցախի նախագահի  Երևանում գտնվելուն, Ա. Թովմասյանը նշեց, որ վերջինս, լինելով  էությամբ խաղաղարար, մտահոգված է ոչ միայն Արցախի, այլև համայն հայության ճակատագրով. «Արցախի նախագահը կապի մեջ է պաշտպանության նախարարի հետ և վերահսկում է իրավիճակը առաջնագծում»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30