Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող. ՊԵԿ

Ապրիլ 28,2018 14:13

Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է:

Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30