Դա մասնավոր կարծիք է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Դա համարեք որպես մասնավոր կարծիք, մասնավոր կարծիքները չեն կարող արտահայտել խմբակցության դիրքորոշումը: Մենք հարգում ենք յուրաքանչյուր մասնավոր կարծիք»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նա նշեց, որ Հանրապետականը դեռ որոշում չի կայացրել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում