«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր բաժանորդներից ստանում է ահազանգեր, որ ինչ-որ անհայտ անձիք, ներկայանալով որպես ընկերության աշխատողներ՝ խոստումներ են տալիս կամ սպառնալի նախազգուշացումներ են հնչեցնում գազամատակարարումը դադարեցնելու, սպառված գազի դիմաց վճարումների հետ կապված, առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր՝ շահարկելով որոշակի քաղաքական նպատակադրումներ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ անձինք ընկերության հետ որևէ առնչություն չունեն։
Ընկերությունը հորդորում է բաժանորդներին նման դեպքերում գրանցել նմանատիպ անձանց հեռախոսահամարները և անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն