Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև

Ապրիլ 28,2018 11:43

Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն:

Պրոֆեսիոնալ դեմագոգի և պոպուլիստի գլխավորությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման տակ հրաժարական է տվել օրինականորեն ընտրված վարչապետը: Այժմ ամբոխի ղեկավարը ցանկանում է նստել վարչապետի աթոռին` որպես այդ ամբոխի թեկնածու և այդ հրապարակի անունից` շրջանցելով Սահմանադրությունը և օրենքները, որից հետո պատրաստվում է լիկվիդացնել ներկայումս գործող իշխող կուսակցությանը, ցրել խորհրդարանը և, ստանձնելով գործադիր իշխանության բոլոր լծակները և իր վերահսկողության տակ առնելով վարչական ռեսուրսը, հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Այնուհետև նոր խորհրդարանը կընտրի նոր «օրինական վարչապետի` խորհրդարանական նոր մեծամասնության կողմից»:

Վարչապետի գործող պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով առաջիկա օրերին կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը` միաժամանակ կարծելով, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել. եթե ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իրապես վայելում է ժողովրդի աջակցությունը, թող նա դա ապացուցի մրցակցային, այլընտրանքային ընտրություններին:

Սակայն այժմ ուրվագծվում է ամբոխի` Հայաստանում բողոքի շարժումը հեծնած առաջնորդի իրական ռազմավարությունը:

Նա փորձում է առավելագույնը քաղել քաղաքացիական անհնազանդության գործողություններից, վերածել այն հեղափոխության և հասնել իշխանության զավթմանը, որպեսզի վերցնի գործադիր իշխանության լծակները և ունենալով փողոցի աջակցությունը՝ ամրագրի հաղթանակն ընտրություններին:

Ինչո՞վ է հղի Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացման նմանօրինակ տրամաբանությունը: Եթե ազգային վերնախավի շրջանակները չհամախմբվեն, որպեսզի թույլ չտան բոլոր օրենքների խախտմամբ փողոցի ամբոխ և վերջինս գլխավորող ղեկավարի կողմից իշխանության զավթումը, ապա Հայաստանին սպասում են այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ամենաողբալի հետևանքները:

Նախ, ակնհայտ չէ, որ այն կլինի թավշյա: Իր ղեկավարին աջակցող ամբոխը պահանջում է արդարություն, ինչը նշանակում է իշխանության և հարստության վերաբաժանում: Շրջափակման մեջ գտնվող աղքատ հանրապետությունում, որը հարևաններից Ադրբեջանի հետ թեժ պատերազմի մեջ է, իսկ մյուս հարևան Թուրքիայի հետ՝ գրեթե հարյուրամյա սառը պատերազմի, ամբոխին հաճոյանալու այլ ելք չկա, քան մեկից պաշտոններ և ունեցվածք խլելը և մյուսներին այն հանձնելը: Սա ուղղակիորեն կհանգեցնի հասարակության բաժանմանը նրանց, ովքեր ունեին ամեն ինչ մինչ այդ փողոցային հեղափոխությունը, և նրանց, ովքեր ցանկանում են ունենալ այդ ամենը:

Երկրորդը, դա ջախջախիչ հարված է իրավունքի և պետականության գաղափարին: Եթե ամբոխն այսօր պահանջում է նախ Սերժ Սարգսյանի հեռացումը, իսկ այժմ` նաև Կարեն Կարապետյանի, ապա կա՞ արդյոք երաշխիք, որ վաղը, հիասթափվելով իր այսրոպեական  կուռք, դեմագոգ Փաշինյանից, չեն պահանջի նրա հրաժարականը (իսկ դա հենց այդպես էլ լինելու է), քանի որ նա չի բավարարի սոցիալական արդարության մասին իրենց պատկերացումները:

Հեղափոխական զանգվածները պահանջում են անհապաղ արդյունքներ: Կամ իրենց հնարավորություն են ընձեռում սկզբում մի փոքր կողոպտելու և իրենց իրական կամ թվացյալ հակառակորդների նկատմամբ կամայականություններ իրականացնելու, այնուհետև մեծաքանակ արյամբ իրենց ախոռն ուղարկելու: Կամ անմիջապես մեծ ուժ են կիրառում, որպեսզի կանխեն ամբոխի օխլոկրատիկ կրքերի տարածումը: Երկու տարբերակներն էլ կործանարար են հայկական պետության և հասարակության համար, որն պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Երրորդը, առկա է հետխորհրդային տարածքում որոշ պետությունների փորձը, որտեղ արդեն բորբոքվում էին այդ օխլոկրատիկ կրքերը և, այդ երկրների օրենքներն ու սահմանադրությունները շրջանցելով, հաստատվել են հեղափոխական իշխանություններ՝ ծնված փողոցների և հրապարակների ամբոխից: Առավել բնութագրական օրինակներ են Ուկրաինան և Վրաստանը: Այնտեղ ևս խոսում էին մարդկային արժանապատվության վերականգնմանն ուղղված հեղափոխության մասին,  ժողովրդի՝ բռնապետության և կամայական օլիգարխիկ իշխանության դեմ ըմբոստության իրավունքի մասին:

Որոշ ժամանակ անց մենք դարձանք այն երևույթի ականատեսը, որ հենց այն մարդիկ, ովքեր գտնում էին, որ դանակն իրենց ոսկորին է հասել, և իրենք կորցնելու ոչինչ չունեն, պարզվում էր, որ անվերջ կարող են անկում ապրել և երազել այն կարգերի և կենսամակարդակի մասին, որ ունեին մինչհեղափոխական ցնցումները:

Եվ վերջինը,

Կցանկանայի հուսալ, որ հայկական վերնախավն իր մեջ ուժ կգտնի այս օխլոկրատիկ խրախճանքը սանձելու և հայկական պետականության հիմքերը վերականգնելու համար:

Անդրանիկ Միհրանյան՝ «Ռիա Նովոստի»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30