Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը. տակտիկա՞, թե՞ համոզմունք. «Ժամանակ»

Ապրիլ 28,2018 11:04

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի:

Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր է՝ ընդհուպ խորքային առումով կարևոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչև այն լիովին հեռանա, այլ նաև նոր իշխանությանը՝ ժամանակավոր, թե այսպես ասած՝ մշտական:

Ավելին՝ այս խնդիրը գուցե ավելի կարևոր է, հաշվի առնելով այն, որ նոր իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է, այսպես ասած, զգայական տրամադրություններով թելադրված կամա, թե ակամա քարտ-բլանշի շքեղությունը: Եվ եթե դա շատ արագ չբալանսավորվի վերահսկողական մեխանիզմներով, պատասխանատվության մեխանիզմով և ընդհանրապես պատասխանատվության մթնոլորտով, հանրային հարցադրումներով և պահանջներով, ապա նոր իշխանությունը կարող է շատ արագ վերածվել հնի կամ հասնել մի վիճակի, երբ հանրությունը, ժողովրդական խոսքով ասած, երանի կտա հնին:

Ահա այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իր վարչապետությունն իմաստ կունենա, եթե այն լինի փաստացի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետություն, վկայում է կարևոր այդ խնդրի գիտակցման մասին: Իհարկե, հարց է՝ դա այդ գիտակցումով պայմանավորված տակտիկակա՞ն քայլ է, որ արվում է քարոզչական նկատառումով, թե՞ իսկապես համոզում, խորքային համոզում: Բայց, մյուս կողմից, անկախ այս ամենից՝ խնդիրը կախված է նաև հասարակությունից: Եվ եթե հասարակությունը կարողանա պատասխանատու լինել իր վերահսկողական ֆունկցիայի համար նաև իր այսօրվա սիրելի առաջնորդի վաղվա պաշտոնեական գործառույթների հանդեպ, ապա համոզում է դա Նիկոլի համար, թե տակտիկա, այլևս չի ունենա նշանակություն՝ նա կլինի հանրության դիրքորոշման ենթակայության տակ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30