Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով». ՀՀԿ-կան պատգամավոր Կարեն Կարապետյան. «Ժամանակ»

Ապրիլ 28,2018 10:12

–Պարոն Կարապետյան, երեքշաբթի կայանալիք վարչապետի ընտրություններում Դուք քվեարկելո՞ւ եք արդյոք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի օգտին:

-Իսկ ՀՀԿ-ն երբ է թեկնածու առաջադրել, որ ես հիմա ասեմ՝ քվեարկելու եմ, թե ոչ:

–Բայց  ունենալո՞ւ է  սեփական թեկնածու, և եթե այո, ապա ո՞վ է լինելու՝ արդյոք հենց Կարեն Կարապետյանը:

– Չեմ կարող ասել՝ առաջադրելու է, թե ոչ: Սակայն իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի  իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30