Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը մտահոգված է: Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ իր եղբայրը՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, որ օրերս դուրս էր եկել ընդհատակից եւ ձերբակալվել Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, հինգ օր է հացադուլի մեջ:
Նրա ձեւակերպմամբ, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, Վերաքննիչ դատարան բողոքարկումը ուշանալով եղբոր օգտին չի լինի, քանի որ բողոքարկման դիմումը փաստաբան Տիգրան Եգորյանը կհանձնի միայն մայիսի մեկին եւ հետո ոչ աշխատանքային մի քանի օր կլինի, ու հացադուլը կձգվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ